Կրեմլը չի զբաղվում Նավալնիի մարմինը հարազատներին փոխանցելու հարցով․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այն հարցին, թե երբ կավարտվեն Ալեքսեյ Նավալնիի դիակը ստանալու համար հարազատների համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը, ասել է, որ Կրեմլն այս հարցում ներգրավված չէ։
«Ոչ, դա մեզ ուղղված հարց չէ, մենք այս գործով չենք զբաղվում, դա նախագահի վարչակազմի գործառույթը չէ», - լրագրողներին ասել է Պեսկովը: