Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Բեռլինում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևին կանչել է նախարարություն։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցում հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Արտաքին գործերի նախարարը Բրյուսելի հանդիպումից առաջ ևս մեկ անգամ մեկնաբանել է Ալեքսեյ Նավալնիի մահը, և ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ դաշնային կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունը այսօր կանչել են Ռուսաստանի դեսպանին»,-ասել է ԱԳՆ պաշտոնյան։