Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Եսայանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
51-ամյա մասնագետը նախկինում և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ պաշտպանել է «Արարատ»-ի գույները:
Որպես մարզիչ Եսայանը աշխատել է նաև «Կոտայքում», «Արցախում», «Ուրարտուում», «Ալաշկերտում», «Գանձասարում» և «Նոայում»:
«Արարատն» իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է փետրվարի 24-ին՝ Հանրապետական մարզադաշտում հյուրընկալելով «Վեստ Արմենիային»: