«Եթե Հայաստանի կողմից Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված խնդիր առաջանա, հավանականություն կա, որ այդ երթուղին անցնի Իրանի տարածքով, Ադրբեջանն այս հարցում կապի մեջ է իրանական կողմի հետ»։ Այս մասին «Hürriyet» թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա նշեց, որ երկու այլընտրանք կա, և այս երկու այլընտրանքներն էլ ներկայումս սեղանին են։
Ուրալօղլուն հավելել է, որ ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում։
«Ներկայումս ադրբեջանական կողմը շարունակում է շինարարությունը։ Նախիջեւանի եւ մեր կողմից աշխատանքների համար մրցույթ է անցկացվել։ Կվերականգնվի կամ կվերակառուցվի 106 կիլոմետր ճանապարհ։ Ինչպես ասացի, երկու այլընտրանքներն էլ սեղանին են»,- ընդգծել է նախարարը։