Ռուսական բանտում մահացած քաղաքական ակտիվիստ Ալեքսեյ Նավալնիի այրին մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իր ամուսնու մահվան մեջ և հայտարարել է, որ կշարունակի ամուսնու գործը։
«Ես ուզում եմ ապրել ազատ Ռուսաստանում, ուզում եմ կառուցել ազատ Ռուսաստան»,- ասել է Նավալնայան՝ «Ես կշարունակեմ Ալեքսեյ Նավալնիի գործը» վերնագրով տեսաուղերձում։
«Վլադիմիր Պուտինը սպանեց իմ ամուսնուն։ Սպանելով Ալեքսեյին՝ Պուտինը սպանեց իմ կեսին՝ սրտիս կեսին և հոգուս կեսին։ Բայց ես դեռ ունեմ մյուս կեսը, և դա ինձ ասում է, որ ես իրավունք չունեմ հանձնվելու: Ես կշարունակեմ Ալեքսեյ Նավալնիի գործը, կշարունակեմ պայքարել մեր երկրի համար»,- ասել է նա։