ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր էջերում գրում է․ «Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է... Փետրվարի 19-ը նաև Գիրք նվիրելու օրն է և այս օրը պատահական չէ ընտրված. գրքի և ընթերցանության ճանապարհն անպայման անցնում է Թումանյանով: Մեզնից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթների, բանաստեղծությունների, անմահ քառյակների ու պոեմների միջոցով... Մեծ բանաստեղծ լինելու հետ մեկտեղ Թումանյանը նաև մեծ ընթերցող էր...
Այս օրը ևս մեկ վկայություն է, որ գրքի հանդեպ սերը երբեք չի մարում...
Հովհաննես Թումանյան
Գրադարանս
Բազմած են շուրջըս նըրանք ամեն օր—
Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի,
Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր
Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի...»։
Բազմած են շուրջըս նըրանք ամեն օր, բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի․ Արմեն Սարգսյանի գրառումն ու մեջբերումը Թումանյանից
16:05, 19 փետրվար 2024