Հետևեք մեզ։

Ծաղկաձորում 18-ամյա տղան կվադրոցիկլով վթարի է ենթարկվել. Shamshyan.com

16:40, 19 փետրվար 2024
Ծաղկաձորում 18-ամյա տղան կվադրոցիկլով վթարի է ենթարկվել. Shamshyan.com

Փետրվարի 18-ին, կվադրոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Երևանի բնակիչ, 18-ամյա Նարեկ Մ.-ն՝ իր վարած BRP մոդելի կվադրոցիկլով, Ծաղկաձորի Սարալանջի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Նարեկ Մ.-ն և նրա հետ կվադրոցիկլում գտնվող ուղևոր, Երևանի բնակիչ, 18-ամյա Սուրեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ կվադրոցիկլը պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Աշոտ Տ.-ին: