Կասկածից վեր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը խաղաղության և նոր հույսի աղբյուր կլինի աշխարհում և մեր տարածաշրջանում։
Այս մասին Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ Թուրքիան այս գործընթացում «ուս ուսի է գնում Ադրբեջանի հետ».
«Մեր տարածաշրջանում պատմական հնարավորությունների պատուհան է բացվել։ Շատ կարեւոր է, որ այն փակ չլինի։ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը։ Ես երրորդ կողմերին հրավիրում եմ գործընթացը թունավորելու փոխարեն դրական քայլեր ձեռնարկել»։