Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 102 կգ քաշային կարգում Հայաստանը ոսկե մեդալակիր չունեցավ։
Տիտղոսի համար պայքարում 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը և Գարիկ Կարապետյանը համապատասխանաբար վաստակեցին արծաթե և բրոնզե մեդալներ։
102 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երկամարտի 398 կգ արդյունքով նվաճեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, բելառուս Եվգենի Տիխոնովը: