Հետևեք մեզ։

Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածից հոսպիտալացված քաղաքացիներից երեքը դուրս են գրվել բուժհաստատությունից

11:29, 05 ապրիլ 2023
Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածից հոսպիտալացված քաղաքացիներից երեքը դուրս են գրվել բուժհաստատությունից
Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն», հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը։


Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում, որոնցից երեքը ուշագնաց էին եղել: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և երեքն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից, իսկ մեկը մնում է բժիշկների հսկողության տակ: