Հետևեք մեզ։

Մեդվեդևը Չեչնիայի զինկոմիսարիատին է հանձնել «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները

19:26, 19 փետրվար 2024
Մեդվեդևը Չեչնիայի զինկոմիսարիատին է հանձնել «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները

Չեչնիա կատարած այցի ընթացքում ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հանրապետության զինկոմիսարիատին է հանձնել «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ, համապատասխան տեսանյութը Telegram-ի իր ալիքում հրապարակել է շրջանի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Այս մեքենաները ձեզ ենք հանձնում»,- նշել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
Չեչնիա կատարած այցի ընթացքում Մեդվեդևն այցելել է նաև Գուդերմեսի ռուսական հատուկ նշանակության համալսարան, որտեղ զրուցել է կամավորների և չեչեն հրամանատարների հետ, ինչպես նաև Գրոզնիում հանդիպում է ունեցել Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի շրջանների ղեկավարների հետ։