Օդաչու Մաքսիմ Կուզմինովը, ով առևանգել էր Ուկրաինայի զինված ուժերի համար ռուսական ռազմական Մի-8 ուղղաթիռը, ենթադրաբար մահացած է հայտնաբերվել Իսպանիայում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախնական տվյալներով՝ 33-ամյա զինվորականի դի է հայտնաբերվել ավտոտնակի թեքահարթակի վրա՝ հրազենային վնասվածքներով։ Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի աղբյուրները հայտնել են, որ ռուսաստանցին վերջերս թմրանյութերի և ալկոհոլի հետ կապված խնդիրներ է ունեցել։
«Օտարերկրացին իրեն ոչ ադեկվատ էր պահում, հաճախ գոռում էր, հարբած զրուցում և բազմաթիվ պատմություններ պատմում իր անցյալի և ներկա կյանքի մասին», - մեջբերում է գործակալությունը Կուզմինովի իսպանացի հարևաններին:
2023 թվականի հոկտեմբերին Գլխավոր հետախուզության վարչության հատուկ նշանակության զինվորներն ասել էին, որ օդաչու Կուզմինովը «չի ապրի մինչև դատավարություն տեսնելը»։ «Россия 1»-ի լրագրողն այնուհետ նշել է, որ Մաքսիմ Կուզմինովին ֆիզիկական ոչնչացման հրամանը «արդեն ստացել են» զինվորականները, և դրա կատարումը միայն «ժամանակի հարց է»։
2023 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Կուզմինովը Կուրսկի շրջանից գողացել է Մի-8 ռազմական ուղղաթիռը և այն ուղղարկել Ուկրաինայի տարածք։ Գողությունը, ենթադրաբար, տեղի էր ունեցել օգոստոսի սկզբին։ Կուզմինովը տեխնիկան գողանալու առաջարկ է ստացել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունից ։