Հետևեք մեզ։

Հութիների հարձակմանը ենթարկված բրիտանական նավը խորտակվել է Ադենի ծոցում

20:05, 19 փետրվար 2024
Հութիների հարձակմանը ենթարկված բրիտանական նավը խորտակվել է Ադենի ծոցում

Եմենի հութի ապստամբները երկուշաբթի հայտարարել են, որ հարձակվել են Ադենի ծոցում բրիտանական RUBYMAR նավի վրա՝ օգտագործելով հականավային հրթիռներ, հաղորդում է Al-Mayadeen հեռուստաալիքը:

Ավելի ուշ Sky News Arabia-ն X սոցիալական ցանցում հայտնել է, որ հութիների հարձակման ենթարկված բրիտանական նավը խորտակվել է։ Բացի այդ, հութիները խոցել են ամերիկյան MQ9 անօդաչու թռչող սարքը:

ԱՄՆ զինված ուժերն էլ հաղորդել է, որ շաբաթ ամերիկացի զինվորականները ոչնչացրել են հութիների երեք հականավային թևավոր հրթիռ, ստորջրյա և վերգետնյա դրոններ։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ զինվորականները հութիների մոտ ստորջրյա դրոն են հայտնաբերել։