Այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության ծառայողը նկատել է, որ Պարոնյան փողոցում «BMW» մակնիշի 11 VW 111 համարանիշի ավտոմեքենայի առջևի և կողային ապակիները թաղանթապատված են (մգացված)։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում, պարեկների հետ կանգնեցնում է նշված ավտոմեքենան և պարզվում է, որ վարորդը վարորդական իրավունքի վկայական չունի ու տեղում ենթարկվում է սթափության փորձաքննության․ պարզվում է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում։
Պարեկների կողմից վարորդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնականի բաժին, իսկ ավտոմեքենան էլ՝ հատուկ պահպանվող տարածք։
Վարորդը Երևանի բնակիչ 31-ամյա Էդուարդ Երեմյանն է, ում նկատմամբ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։ Կայքի տեղեկություններով՝ վարորդը միայնակ չի եղել ավտոմեքենայում, նրա հետ է եղել «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հայտնի որդիներից «Սերժուլիկը»։