Հետևեք մեզ։

Փարիզի կենտրոնում հրդեհվել է բազմահարկ շենք, կան տուժածներ

22:39, 19 փետրվար 2024
Փարիզի կենտրոնում հրդեհվել է բազմահարկ շենք, կան տուժածներ

Փետրվարի 19-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Փարիզի կենտրոնում գտնվող շենքերից մեկում, տուժել է առնվազն չորս մարդ, հայտնում է BFMTV-ն։ «Փարիզի 12-րդ թաղամասում այս երկուշաբթի՝ փետրվարի 19-ին, ժամը 10:20-ին հրդեհ է բռնկվել Լիոնի փողոցում, ներգրավվել է մոտ 40 տեխնիկա և 120 հրշեջ»,- հայտնում է BFMTV-ն` հղում անելով հրշեջ ծառայությանը. Հրդեհը բռնկվել է հինգ հարկանի շենքի չորրորդ հարկում։ Հրշեջ-փրկարարներն արտակարգ իրավիճակներում օգնություն են ցուցաբերել չորս անձի։