Ստամբուլի «Բեշիքթաշը» կողմերի համաձայնությամբ խզել է պայմանագիրը թուրք ֆուտբոլիստ Էմիրհան Դելիբոսի հետ, հայտնում է ակումբի էջը X սոցիալական ցանցում։ Նախկինում Դելիբաշը քննադատության էր ենթարկվել թիմի երկրպագուների կողմից այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ խաղացողը ծանոթությունների կայքում օգտահաշիվ ունի։ «Բեշիքթաշի» երկրպագուները վրդովվել են, որ խաղացողը աղջիկներ է փնտրում և չի մտածում ֆուտբոլի մասին։ Ի պատասխան քննադատությունների՝ մարզիկն ասել է, որ էջը կեղծ է։ Ակումբը չի խոսել 21-ամյա խաղացողից բաժանվելու պատճառների մասին։
Աղջիկ է փնտրում․ թուրքական ակումբը խզել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ՝ ծանոթության կայքում գրանցված լինելու պատճառով
22:54, 19 փետրվար 2024