Այսօր Արմավիրում, ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի հետ հանդիպեցինք մեր բազմաթիվ համակիրների, հայրենակիցների հետ։ Այս մասին հայտնում է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Նրանցից շատերը «Դիմադրության» շարժման ամենաակտիվ գաղափարակիցներն են, պայքարում միշտ առաջին շարքերում էին և երբեք չէին նահանջում։ Ներկա էին նաև Արմավիրում հաստատված մեր արցախցի հայրենակիցներից։ Խոսեցինք ստեղծված իրավիճակի, ահագնացող վտանգների և անելիքների մասին։ Եզրահանգումը մեկն էր՝ նահանջ չկա, ու պետք է կանգնեցնել երկրի, Հայրենիքի այս գահավիժումը, որի լուծման բանալին շարունակում է մնալ ազգադավների հեռացման հանրային օրեցոր մեծացող հանրային պահանջի իրականացումը»,-գրել է պատգամավորը։