Հետևեք մեզ։

Օմսկում եկեղեցի է այրվում

23:20, 19 փետրվար 2024
Օմսկում եկեղեցի է այրվում

Ռուսաստանի Օմսկի մարզի Մարյանովկա գյուղում 330 քմ մակերեսով անավարտ եկեղեցում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։

«ՌԴ ԱԻՆ հրշեջները հանգցնում են Օմսկի շրջանի անավարտ եկեղեցում բռնկված հրդեհը և պահպանում հարևան շենքերը։ Մարյանովկա գյուղում հրդեհն ընդգրկել է 330 քմ շինություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 Տեղում աշխատում են յոթ մասնագետ և չորս տեխնիկա։