Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հարթակ դուրս եկան 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը: Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտում գրանցեց227 կգ արդյունք (105+122) և վաստակեց բրոնզե մեդալ։
Հռիփսիմե Խուրշուդյանը մրցելույթներն ավարտելուց հետո մրցահարթակում հանեց մարզակոշիկները, ինչը խորհրդանշում է մարզական կարիերայի ավարտը։ Հայկական ծանրամարտի առաջատարներից մեկը համբուրեց ծանրաձողը, շնորհակալություն հայտնեց երկրպագուներին ու արցունքներ աչքերին հեռացավ հարթակից։
Նույն քաշային կարգում հանդես եկող Տաթև Հակոբյանը, ցավոք, հաջողություն չգրանցեց։