Թերություններ կային, ինչի պատճառով չեմպիոն դառնալ չէր ստացվում։ Մարզիչների հետ դրանք հավաքել ենք, և ... դարձա չեմպիոն, շատ ուրախ եմ, որ որքան աշխատել եմ, էդքան ստացել եմ։
Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում` լրագրողների հետ զրույցում, ասաց ԵԱ չեմպիոն Արման Անդրեասյանը։
«Ես մինչև վերջ հավատում էի, որ ստացվելու է իմ մոտ և չեմպիոնության համար էի գնացել»,-ասաց Անդրեասյանը։
Հարցին, թե եզրափակչում, երբ հետ էր միավորներով, մտածու՞մ էր, որ գնալու է չորս միավոր բերող հնարքի, թե անում էր այնպես, ինչպես ստացվեր, Անդրեասյանը պատասխաննեց.
«Ինչպես ստացվեր, անկեղծ ասած, ամենատպավորիչն էլ այդ մարտն էր, որ վերջին պահին չորս միավոր վաստակեցի»,-ասաց Անդրեասյանը։