Հետևեք մեզ։

Ոչ մեկից նեղսրտած չեմ․ Հրաչյա Սարգսյան

12:25, 05 ապրիլ 2023
Ոչ մեկից նեղսրտած չեմ․ Հրաչյա Սարգսյան

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեկ նշանակվեց Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ Այսօր նրա առաջին աշխատանքային օրն է այդ կարգավիճակում, ինչի կապակցությամբ Hayastan.news-ը նրան մի քանի հարց ուղղեց։

-Բարև Ձեզ, պարոն նախկին քաղաքապետ, ինչպե՞ս եք զգում Ձեզ նոր կարգավիճակում։

-Լավ եմ, լավ, բայց չեմ ուզում, էլի, հիմա հարցազրույց տալ։

-Հարցազրույց չեմ ուզում, մի երկու կարճ մեկնաբանություն՝ ի՞նչ գծով եք խորհրդական լինելու, ի՞նչ խորհուրդներ եք տալու, ինչո՞ւ որոշվեց, որ հենց խորհրդական պետք լինեք։

-Պարզապես, էն փորձը, ինչ-որ քաղաքապետարանում եմ ունեցել, էդ փորձի շրջանակներում՝ ենթակառուցվածքներ, տրանսպորտ, սոցիալական ոլորտ, դրանց շրջանակներում։

-Ստացվում է այնպես, որ ով իր զբաղեցրած բարձր պաշտոնից ազատվում է, խորհրդական է նշանակուվ, կարծես՝ պահուստային պաշտոն լինի խորհրդականը։

-Պարոն Մակարյան ջան, հարցին պատասխանեցի, էլի, կներեք․․․

-Այսինքն քաղաքային պլանավորման հարցերո՞վ եք Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ տալու։

-Ես կարծում եմ, ընդհանուր առմամբ, էն փորձը, ինչ ունեցել եմ քաղաքապետարանում, դրա շրջանակներում։ Հետո մանրամասն կասեմ, էլի։ Էսօր առաջին օրն է։

-Այսինքն՝ դեռ աշխատանքի բաժանում չի արվել։

-Դե, հա, բայց հիմնական ուղղությունները դրանք էր, ինչ որ ասացի։

-Նեղսրտա՞ծ չեք թիմից, Տիգրան Ավինյանից, որ հեռացաք քաղաքապետարանից։

-Չէ, չէ, ոչ մեկից նեղսրտած չեմ։

-Բայց այդպես էլ չհասկացանք՝ Դուք ինչո՞ւ հրաժարական տվեցիք, եթե ամեն ինչ լավ էր, կառավարության հետ կապն էլ վերականգնվել էր։

-Հետո կխոսենք, էլի, խնդրում եմ։ Հիմա չեք հավատա, բայց իրոք անհարմար պահ է։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Վերլուծական