Հետևեք մեզ։

ՔՊ-ի ներսում «մատնիչ ինստիտուտներ» են գործում․ «Հրապարակ»

10:06, 20 փետրվար 2024
ՔՊ-ի ներսում «մատնիչ ինստիտուտներ» են գործում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Մեր աղբյուրները կարծում են, որ ՔՊ-ի ներսում՝ կուսակցական ստորաբաժանումներից բացի, ոչ ֆորմալ «մատնիչ ինստիտուտներ» են գործում, որոնք «գործ են տալիս» շեֆին` Փաշինյանին, այս կամ այն կուսակցականի կամ պաշտոնյայի դեմ: Այդ «ինստիտուտների» միջոցով բազմաթիվ մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, շատերն աշխատանքից են ազատվել եւ այլն:

 ՔՊ-ականները նեղսրտում են, որ իրենց դեմ ուժայիններից բացի նաեւ մատնիչներն են աշխատում, որը Փաշինյանի ձեւավորած համակարգն է: Ի դեպ, Քերոբյանի շուրջ ստեղծված իրավիճակը եւս այդ ոչ «մարմնի» ուղղորդմամբ է սկսվել: Թե ովքեր են «մատնիչ ինստիտուտի» անդամները, ՔՊ-ում կասկածներ ունեն, եւ մի շարք անուններ են շրջանառվում` Արթուր Հովհաննիսյան, Հայկ Կոնջորյան, Գեւորգ Պապոյան, Արփի Դավոյան, Անդրանիկ Քոչարյան, կառավարությունում` Արայիկ Հարությունյան եւ այլք»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Վերլուծական