Այն, ինչ կատարվում է Լեհաստանի հետ մեր սահմանին, չի կարող նորմալ ընկալվել. Իսկ Կուպյանսկի մոտ, որտեղ թշնամու հրետանին անդադար աշխատում է, Լեհաստանի հետ սահմանից լուրերը պարզապես ծաղրական տեսք ունեն։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագհ Վլադիմիր Զեկենսկին՝ անդրադառնալով լեհ ֆերմերների կողմից իրականացվող ակցիային ու արգելափակումներին։
«Իրավիճակն այժմ չափազանց բարդ է ռազմաճակատի մի քանի հատվածներում, հենց այնտեղ, որտեղ ռուսները կենտրոնացրել են իրենց ռեզերվների առավելագույն քանակը։ Նրանք օգտվում են Ուկրաինային օգնություն տրամադրելու ձգձգումից, և դրանք շատ զգայուն թեմաներ են։ Հրետանու պակաս կա, առաջնագծում հակաօդային պաշտպանության և մեր մեծ հեռահարության զինատեսակների անհրաժեշտություն կա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։