Ֆրանսիայում դատարանը կասեցրել է Լազուր ափի Ռոքբրուն-կապ-Մարտեն հանգստավայրում գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը: Պաշտոնապես այն պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազները կարծում են, որ դրա իրական շահառուն ոչ այլ ոք է, քան ռուսական նավթագազային հսկայի «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը, գրում է ֆրանսիական Le Monde -ն։
«Ֆրանսիայի արդարադատության համակարգը հասել է ամենամեծ ջեքփոթին ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր»,- նշվում է հրատարակության մեջ։ Ինչպես նշում է Le Monde-ը, վիլլան, որը տեղանքում հայտնի է Villa del Mare անունով, գտնվում է 3 հեկտար հողատարածքում: Հաստատությունը, բացի բազմահարկ գլխավոր շենքից, ներառում է նաև երեք լողավազան, թենիսի կորտ և ուղղաթիռի հարթակ։ Այս գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո։
Վիլլայի սեփականության իրավունքը, ինչպես նաև դրան պատկանող ընկերության՝ SNC Maritime Villa Holding-ի բաժնետոմսերը սառեցնելու հրամանը թվագրվում է 2024 թվականի փետրվարի 12-ով։
Ինչպես նշում է AFP-ն, Վիլլա Իրինա Մարիայի փաստաթղթերը հետաքննվել են Փարիզի դատախազության կողմից, որը պատասխանատու է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար: