Հետևեք մեզ։

Հովհաննես Ազոյանը իր ֆեյսբուքյան էջի անձնական լուսանկարը փոխել է Նավալնու նկարով

09:37, 20 փետրվար 2024
Հովհաննես Ազոյանը իր ֆեյսբուքյան էջի անձնական լուսանկարը փոխել է Նավալնու նկարով

Հումորիստ, դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջի անձնական լուսանկարը փոխել է ՌԴ բանտերից մեկում մահացած քաղաքական ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու լուսանկարով։

 

Ռուսաստանի քրեակատարողական դաշնային ծառայության տվյալներով՝ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ի կեսօրին՝ զբոսանքից հետո։ Նրա դին մինչ այս պահը չի հանձնվել հարազատներին։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ «Նավալնիի մահվան հետաքննությունը երկարաձգվել է։ Թե որքան կտևի՝ հայտնի չէ։ Մահվան պատճառը դեռևս պարզված չէ»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները