Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը տեղի կունենա տղամարդկանց +109 կգ քաշային կարգի ներկայացուցիչների պայքարը: Մրցումային վերջին օրը հարթակ դուրս կգան գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը:
Մրցապայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ից։