Մահացել է գերմանացի ֆուտբոլիստ Անդրեաս Բրեհմեն, նա 63 տարեկան էր, գրում է Bild-ը։
Ֆուտբոլիստը մահացել է Մյունխենի հիվանդանոցում սրտի կանգից։
Բրեհմեն Գերմանիայի հավաքականի հաղթական գոլը խփեց 1990 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում, երբ նրանք հաղթեցին Արգենտինային 1-0 հաշվով։
Իր կարիերայի ընթացքում Բրեհմեն հանդես է եկել Սաարբրյուկենում, Մյունխենի «Բավարիայում», Կայզերսլաուտերնում և իտալական «Ինտերում»։
Մահացել է գերմանացի ֆուտբոլիստ Անդրեաս Բրեհմեն
14:11, 20 փետրվար 2024