Ինչպես հայտնի է՝ մոտ մեկ ամիս առաջ Իլոն Մասկի Neuralink ընկերությունը առաջին իմպլանտն էր տեղադրել մարդու ուղեղում։
Ուղեղում տեղադրված իմպլանտով մարդն արդեն կարող է իր մտքերով կառավարել համակարգչային մկնիկը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Մասկի հայտարարությանը։
«Առաջընթացը լավ է, հիվանդը, թվում է, լիովին ապաքինվել է։ Նա կարողանում է մկնիկը շարժել էկրանի վրայով միայն մտածելով», - հայտնել է Մասկը X-ում։
Neuralink ստարտափը ստեղծվել է Մասկի կողմից 2016 թվականի հուլիսին և մշակում է չիպեր, որոնք ի վերջո կարող են տեղադրվել մարդու ուղեղում:
Սարքը կոչվում է Telepathy և ստեղծվել է հիմնականում այն մարդկանց համար, ովքեր կորցրել են իրենց վերջույթները: Այն պետք է թույլ տա մարդուն կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը՝ օգտագործելով մտքի ուժը։