Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մայրը պահանջում է որդու մարմինը․
«Ես դիմում եմ ձեզ, Վլադիմիր Պուտին, հարցի լուծումը պայմանավորված է միայն ձեզնով։ Պահանջում եմ անհապաղ հանձնել Ալեքսեյի մարմինը, որպեսզի ըստ արժանվույն հուղարկավորեմ նրան»,- ասել է նա։
Մեկ օր առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Նավալնիի մահվան հանգամանքների հետաքննություն է ընթանում, այսօր էլ հայտնել է, որ Նավալնիի կնոջ՝ քաղաքական գործունեությունը շարունակելու մասին նամակը Պուտինը չի տեսել։