ՌԴ ՆԳՆ-ն Օլեգ Նավալնիին կրկին հետախուզում է հայտարարել՝ նրա դեմ նոր քրեական գործ հարուցելու կապակցությամբ։
«Նավալնի Օլեգ Անատոլևիչ. հետախուզվում է»,- ասվում է տվյալների բազայում:
Իրավապահ մարմինները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Օլեգ Նավալնիի դեմ նոր քրեական գործ է հարուցվել՝ չհստակեցնելով հոդվածը։
2021 թվականին Մոսկվայի Պրեոբրաժենսկի դատարանը Օլեգ Նավալնիին դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման։ Մեղադրող կողմի խոսքով՝ նա սոցիալական ցանցերն օգտագործել է 2021 թվականի հունվարին մարդկանց չհամաձայնեցված ակցիային խրախուսելու համար՝ դրանով իսկ խախտելով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի վերաբերյալ առաջարկությունները։ Դաշնային քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները միջնորդություն են ուղարկել դատարան՝ նրա պայմանական պատիժը փոխարինելու իրականով, քանի որ նա չի պահպանել դատարանի վճռով սահմանված սահմանափակումները։ Դաշնային քրեակատարողական ծառայության հայտարարության հետ կապված, որ Օլեգ Նավալնին դատավճռից հետո չի ներկայացել գործադիր տեսչություն, նա հետախուզման մեջ է հայտնվել 2022 թվականի հունվարին։
Նա օրեր առաջ ՌԴ բանտերից մեկում մահացած քաղաքական ակտիվիստ Ալեքսեյ Նավալնիի եղբայրն է։