Հետևեք մեզ։

Վանաձորում բախվել են մարդատար մեքենաներն ու բեռնատարը․ զոհեր կան․ Shamshyan.com

18:32, 20 փետրվար 2024
Վանաձորում բախվել են մարդատար մեքենաներն ու բեռնատարը․ զոհեր կան․ Shamshyan.com

Այսօր՝ փետրվաի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ժողովրդին հայտնի Դոսաֆի հարևանությամբ բախվել են Maserati, Daewoo Nexia և Howo մակնիշի բեռնատարը,  գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, և ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր:

Փրկարարներն այս պահին ավտոմեքենայից դուրս են բերում մահացածների դիերը:Օպերատիվորեն ժամանել են նաև Վանաձոր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու դիատարերը: Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղկեկությունը փոխացել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի  գլխավորությամբ: Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռմվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը: