Նորվեգացի պատգամավոր Մարիուս Նիլսենը խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել ամերիկացի ձեռնարկատեր և X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկին, հայտնում է Daily Mail-ը։
Ըստ հրապարակման՝ 2024 թվականի Նոբելյան մրցանակի հավակնորդների թվում են՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ինչպես նաև Իսրայելի և Պաղեստինի իրավապաշտպան կազմակերպությունները։
«Բազմաթիվ տեխնոլոգիական ընկերությունները, որոնց հիմնադրել, պատկանել կամ ղեկավարել է Մասքը, նպատակ ունեն բարելավել հասարակությունը, զարգացնել գիտելիքները ինչպես Երկրի, այնպես էլ տիեզերքի մասին՝ միաժամանակ հնարավորություն տալով հաղորդակցվել և կապ հաստատել ամբողջ աշխարհում», - հիմնավորել է Նիլսենը:
Պատգամավորը նաև հայտարարել է, որ Մասկին կարող է մրցանակ շնորհվել «խոսքի ազատության և սեփական տեսակետն արտահայտելու հնարավորության պաշտպանության համար»։