Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը տեղի ունեցավ տղամարդկանց +109 կգ քաշային կարգի ներկայացուցիչների պայքարը: Մրցումային վերջին օրը հարթակ դուրս եկան գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը: Վարազդատ Լալայանը երկամարտի 455 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն (205+250): Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ արդյունքով արծաթե մեդալակիր է (190+247):
Կրկնակի օլիմպիական չեմպիոն, 7-ակի աշխարհի եւ 7-ակի Եվրոպայի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն հրաժարվել էր պայքարից: