Բուլղարիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 10 մեդալով առաջինն է: Երկրորդ տեղում 7 մեդալով Բուլղարիան է, երրորդն Իտալիան՝ 4 մեդալով։
17 ծանրորդով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճել է 4 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ:
Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ)
Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը և Սիմոն Մարտիրոսյանը:
Բրոնզե մեդալներ են նվաճել՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը: