ՌԴ Դուբնա քաղաքում 3-ամյա երեխա է զոհվել՝ մտնելով եռման ջրով լի լոգարանը․ գրում է Lenta.ru-ն։
Նշվում է, որ աղջնակը որոշել է լոգանք ընդունել, երբ մայրը տնից դուրս է եկել և գնացել խանութ։ Դեպքի պահին նա տանը 4-ամյա եղբոր հետ է եղել։ Վերջինս պատմել է, որ երբ բնակարանում մենակ են մնացել, քույրը որոշել է լոգանք ընդունել ու բացել է ջրի ծորակը։
Երեխան ընկել է եռման ջրի մեջ, իսկ եղբայրը չի կարողացել նրան ջրից դուրս հանել, քանի որ այն չափազանց տաք է եղել։ Երբ մայրը վերադարձել է, դստերը գտել է անգիտակից վիճակում, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Դեպքի հանգամանքները ճշտվում են։