ԵԱ-ի չեմպիոնության համար գոտեմարտում Հայաստանի հավաքականի անդամ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը 7։3 հաշվով հաղթել էր վրացի Ակակի Կեմերտելիձեին և դարձել Եվրոպայի չեմպիոն։
Արման Անդրեասյանը եվրոպական ոսկին վաստակելուց հետո կրել է իր եղբոր՝ 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի պատկերով շապիկ և հաղթանակը նվիրել է եղբորը։
«Զվարթնոց» օդանավակայանում այսօր առավոտյան դիմավորել էին Ադրեասյանին և տվել ավանդական դափնեպսակը։
Սոցցանցերում հրապարակումներ են արվել, որ Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին։