Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, այս հանդիպումներն ինձ լավատեսության տեղիք են տալիս, քննարկել ենք տարբեր ուղղություններ, քննարկել ենք նաև կոնկրետ նախագծեր, որոնք կարող են համատեղ իրականացվել»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բրյուսելում։
Կոբախիձեի խոսքով, Վրաստանը հավակնոտ ծրագրեր ունի.
«Մի բան կարող եմ ասել, մենք հավակնոտ ծրագրեր ունենք Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու հետ կապված։ 2030 թվականին՝ նախագահ Միշելի նշած տարում, Վրաստանն ավելի պատրաստ կլինի անդամակցությանը, քան ցանկացած այլ թեկնածու երկիր։ Սա մեր հավակնոտ ծրագիրն է։ Սա է մեր հավակնությունը։ Մենք հավատարիմ ենք այս օրակարգին, եվրաինտեգրման համար ձեռնարկվելիք քայլերին։ Մենք հուսով ենք, որ առնվազն մինչև 2030 թվականը Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ»,- ասել է Կոբախիձեն։