Ռեժիսոր Սեմ Մենդեսը միանգամից չորս ֆիլմ կնկարահանի The Beatles խմբի մասին՝ լեգենդար խմբի յուրաքանչյուր անդամի համար։
ՄաքՔարթնին և Սթարը, ինչպես նաև Լենոն և Հարիսոն ընտանիքները Մենդեսին տվել են բոլոր իրավունքները՝ օգտագործելու Beatles-ի երաժշտությունը և կենսագրական տվյալները։
«Ինձ համար մեծ պատիվ կլինի պատմել պատմության մեծագույն ռոք խմբի պատմությունը»,- ասել է ռեժիսորը։ Նա հավելել է, որ Beatles-ի մասին իր նախագիծը պետք է «վերասահմանի, թե ինչ է կինո գնալը»։
Բոլոր չորս ֆիլմերը կինոթատրոններում էկրան կբարձրանան 2027 թվականին։ Պարզ չէ՝ դրանք կթողարկվեն միաժամանակ, թե մեկը մյուսի հետևից, բայց Sony-ն, որը կարտադրի ֆիլմերը, խոստանում է, ի վերջո, բացահայտել ինչ-որ «նորարարական սխեմա» դրանց ցուցադրման համար կինոթատրոններում։