Հետևեք մեզ։

Ներկայացվել է «Մոսկվիչ-6» ավտոմեքենան․ այն վաճառքում կլինի 2023-ի երկրորդ կեսին

13:39, 05 ապրիլ 2023
Ներկայացվել է «Մոսկվիչ-6» ավտոմեքենան․ այն վաճառքում կլինի 2023-ի երկրորդ կեսին

«Մոսկվիչ» ավտոմոբիլային գործարանը ցուցադրել է նոր սեդանը․ այն վաճառքի կհանվի «6» մակնշմամբ՝ 2023 թվականի երկրորդ կեսին։ Գինը դեռ հայտնի չէ։


«Մոսկվիչ-6» սեդանի շարժիչի ծավալը 1,5 լիտր է, 184 ձիաուժ, փոխանցման տուփը՝ մեխանիկական կամ ռոբոտ։


Ներսում կա թվային գործիքների վահանակ՝ մոտ 26 սմ էկրանով, ավտոմատ ծալվող կողային հայելիներ, 360 աստիճան տեսախցիկ։


Մոդելը ներկայացվել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին, որը կիսվել է տպավորություններով․


«Պայծառ դինամիկ սեդան: Այս ժամանակակից հարմարավետ մեքենան հիանալի ընտրություն կլինի քաղաքում ամենօրյա երթևեկության համար»:


Մոտ ապագայում «Մոսկվիչը» կներկայացնի ևս մեկ մոդել՝ «5» համարի ներքո։