Հետևեք մեզ։

Երևանում 41-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել ավտոտեխսպասարկման աշխատակցին, հետո հրկիզել մեքենան. Shamshyan.com

21:31, 20 փետրվար 2024
Երևանում 41-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել ավտոտեխսպասարկման աշխատակցին, հետո հրկիզել մեքենան. Shamshyan.com

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտ՝ ավտոտեխսպասարկման կետում, ավտոմեքենա է այրվում: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ  փրկարար ծառայության  «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։

Shamshyan․com-ի հաղորդմամբ՝ ստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16։20-ի սահմաններում, Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Ալբերտ Զ․-ն վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածել է նշված ավտոտեխսպասարկման կետի աշխատակից, Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո հրկիզել է վերանորոգման նպատակով կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները