Հետևեք մեզ։

Մոսկվայում ինձ բերման են ենթարկել, ասացին՝ հանձնելու են Հայաստանին․ ադրբեջանցի ֆիթնես մարզիչ

10:49, 21 փետրվար 2024
Մոսկվայում ինձ բերման են ենթարկել, ասացին՝ հանձնելու են Հայաստանին․ ադրբեջանցի ֆիթնես մարզիչ

Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Այս մասին հայտնել է նա՝ տեսանյութ հրապարակելով ինստագրամյան իր էջում։

Տեսանյութում Զեյնալլին պատմել է, որ իրեն ոստիկանները բերման են ենթարկել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Բաքու վերադառնալիս և տարել բաժին։

Զեյնալլին ասել է, որ ոստիկանությունից իրեն հայտնել են, որ ինքը միջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի կողմից, և վաղը նրան դատարան կտանեն։

Զեյնալլին ասել է նաև, որ ոստիկանությունն իրեն ասել է, որ իրեն կարող են հանձնել Հայաստանին։

Վերոնշյալի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հարցը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ է։

Տարածված տեղեկատվության համաձայն՝ Զեյնալիին 2020 թվականին Արցախում հայ մարդու էր գլխատել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում։