Թուրքական 5-րդ սերնդի KAAN կործանիչը կատարել է իր առաջին թռիչքը։ Риа Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական պաշտպանական արդյունաբերության և ռազմական ավիացիայի պորտալը՝ SavunmaSanayiST.com:
Թռիչքների փորձարկումները նախապես նախատեսված էին դեկտեմբերի վերջին, սակայն մի քանի անգամ հետաձգվեցին։
«Հայտնի է դարձել, որ KAAN ազգային մարտական ինքնաթիռն իրականացրել է իր առաջին թռիչքը»,- ասվում է պորտալի թվիթերյան էջում։
Թուրքիայի իշխանությունները դեռ պաշտոնական մեկնաբանություններ չեն արել։