Մոսկվայի թիվ 2107 դպրոցի աշակերտը կորցրել է գիտակցությունը անգլերենի դասաժամից առաջ, բժիշկները չեն կարողացել փրկել տղայի կյանքը։ Риа Новости-ին այս մասին ասել է ուսումնական հաստատության տնօրեն Ելենա Նաումովան։
«Փետրվարի 20-ին մեր դպրոցում ողբերգություն է տեղի ունեցել, երրորդ դասարանի աշակերտը, ուսուցչուհու ուղեկցությամբ, գնալով դասասենյակ՝ անգլերենի պարապմունքի, կորցրել է գիտակցությունը։
Անմիջապես շտապ օգնություն են կանչել։ Ցավոք, չնայած բժիշկների ջանքերին, տղային փրկել չի հաջողվել»,- ասել է տնօրենը։