Հետևեք մեզ։

Ադրբեջանցի Քամիլ Զեյնալլիին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով․ փաստաբան

12:27, 21 փետրվար 2024
Ադրբեջանցի Քամիլ Զեյնալլիին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով․ փաստաբան

Ադրբեջանցի բլոգեր և ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին ձերբակալվել է Հայաստանի պահանջով։ Ադրբեջանական APA գործակալության մոսկովյան թղթակցի հետ զրույցում ասել է Քամիլ Զեյնալիի փաստաբան Ալաքբար Գարաևը։

Նրա խոսքով՝ Քամիլ Զեյնալլին տեղափոխվել է Դոմոդեդովոյի ոստիկանական բաժանմունք։

Փաստաբանն ասել է, որ Քամիլ Զեյնալլիին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, սակայն չի նշել, թե կոնկրետ ինչ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել։ Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը հայտնել է, որ Զեյնալլիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ, 137-րդ, 140-րդ, 147-րդ և 149-րդ հոդվածներով։ 

Նշենք, որ մի շարք թելեգրամյան ալիքների կողմից տարածված տեղեկության համաձայն՝ Զեյնալլին 2020 թվականին հայ անձնավորության է գլխատել և տեսանյութը հրապարակել սոցցանցի իր էջում։