Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով անվտանգության աշխատակիցը Աշոտ Դանիելյանը ձերբակալվել է: Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից։
«Երեկ Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են մի քաղաքացու, որին տեղափոխել են կենտրոնական բաժին, այնուհետև ներկայացրել նախաքննական մարմին»,-ասաց նա։
Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ թմրամիջոց պահելու և իրացնելու հոդվածներով: