Երկար սպասված մեծ նորություն՝ Հայաստանի կառավարությունը մրցույթ է հայտարարել Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլաս Հրաշագործ ուղղափառ եկեղեցու վերակառուցման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գրել է ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։
Նշվում է, որ մրցույթին իրավունք ունեն մասնակցելու ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանյան շինարարական ընկերությունները։
Ծրագրի արժեքը կազմում է 175 000 000 դրամ։
Դիմելու վերջնաժամկետն է մարտի 21-ը։
Նշենք, որ Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին գտնվում է Լոռու մարզի Ամրակից գյուղում։ Կառուցվել է 1848 թվականին (այլ տվյալներով 1879 թվականին) ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։
Գործել է մինչև 1988 թվականը։ Զգալիորեն վնասվել է Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Գտնվում է վթարային վիճակում։ 2009 թվականին նրա մեջ գտնվող սրբապատկերները տեղափոխվել են Գյումրու ռուսական եկեղեցի։
Հանրապետական նշանակության հուշարձան է։ Եկեղեցին պատկանում է Եկատինոգրադի Կուբանի թեմին։