Մոնակոյում և Ֆրանսիայում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Շտայնլեյնը թվիթերյան գրառում է արել Միսաք և Մելինե Մանուշյանների վերաբերյալ։
«Վերահսկում Մոն Վալերիենում գտնվող Միսաք և Մելինե Մանուշյանների գերեզմանին։
80 տարի առաջ գերմանացիները սպանեցին նրանց։
Այսօր ես հիանում եմ նրանց քաջությամբ և նվիրվածությամբ: Նրանք իրենց ընկերների հետ զոհվեցին հանուն ազատ Ֆրանսիայի և ավելի արդար ու միասնական աշխարհի»,- գրել է նա։
Հիշեցնենք, ու Միսաք Մանուշյանը ձերբակալվել է նացիստների կողմից և ենթարկվել մահապատժի։Միսաք Մանուշյանի մահապատժի իրագործումից հետո Մելինեն խուսափեց ֆաշիստական կալանքից և ողջ մնաց պատերազմում։ Նա այլևս երբեք չամուսնացավ և երեխա չունեցավ։ 1954 թվականին Մելինե Մանուշյանը գրել է ամուսնուն նվիրված հուշեր, որոնց հիման վրա նկարահանվել է ֆիլմ 1985 թվականին։