Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր են ուղարկել՝ առաջիկա օրերին Կոմիտե ներկայանալու պահանջով։ Ինչպես մամուլում են եղել հրապարակումներ Արցախում մեքենաների, գումարների յուրացման վերաբերյալ, այդպես էլ Սամվել Շահրամանյանը դիմել է Քննչական կոմիտե և այդ մասին հաղորդում է ներկայացրել։ Այսինքն, ոչ թե Սամվել Շահրամանյանի կասկածվում է ինչ-որ կոռուպցիոն հանցագործության մեջ, այլ ընդամենը այն բանի համար է հրավիրվում հարցաքննության, որ նա համապատասխան հաղորդում է ներկայացրել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի պաշտպան Ռոման Մելիքյանը։
Նա տեղեկացրեց, որ Շահրամանյանը 1,5-2 ամիս առաջ ևս հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել:
«Իր իսկ կողմից ներկայացված բողոքի հիման վրա նրան հրավիրում են հարցաքննության»,-ասաց նա։