Հետևեք մեզ։

Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով կա զոհ

15:36, 21 փետրվար 2024
Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով կա զոհ
Փետրվարի 21-ին, ժամը 12։42-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ., ծնված 1968 թ․) բախվել է կայանած «Howo» մակնիշի բեռնատարին (վարորդ` Վ. Ն., ծնված 1965 թ․). «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մյուս ուղևոր Ս. Ա.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։