Հետևեք մեզ։

Տեղի ունեցածը խայտառակություն էր, Արթուր Հովհաննիսյանը պետք է պատժվի. Թագուհի Թովմասյան

14:10, 05 ապրիլ 2023
Տեղի ունեցածը խայտառակություն էր, Արթուր Հովհաննիսյանը պետք է պատժվի. Թագուհի Թովմասյան
 

Երեկ տեղի ունեցածը պատմական խայտառակություն էր, ՄԻՊ ընտրությունն այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով երեկ ՄԻՊ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանի հետ հանդիպմանը։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ակնհայտ ոտնահարեցին մյուս թեկնածուի իրավունքները, խախտեցին ԱԺ պատգամավորի էթիկայի վարքականոնի բոլոր հնարավոր նորմերը, սահմանափակեցին խոսքի ազատությունը։ Պետք է գլխավոր դատախազին գրություն ուղարկենք և պահանջենք քրեաիրավական բնույթի գնահատական, որովհետև կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ։ Նա պետք է պատժվի այն սպառնալիքների համար, որ պատգամավորների ներկայությամբ անթաքույց հնչեցնում էր թեկնածուի և իմ հասցեին», - ասել է Թովմասյանը։

Հանձնաժողովի նախագահը նաև նշեց, որ թարգմանելու է և նիստի սղագրությունն ուղարկելու է միջազգային գործընկերներին։

«Պետք է հասկանան, թե ժողովրդավարական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինչ մթնոլորտում է առաջադրվում իշխանության թեկնածուն, կամ ինչ մթնոլորտում է մերժվում ընդդիմության թեկնածուն», - ասել է պատգամավորը։